Մենք տրամադրում ենք բարձրակարգ հոգեբուժական, հոգեբանական և հոգեթերապևտիկ ծառայություններ՝ հիմնված միջազգային չափորոշիչների և ժամանակակից բուժական մոտեցումների վրա։ Մեր թիմում ընդգրկված են փորձառու մասնագետներ, ովքեր ապահովում են արդյունավետ և գաղտնի աջակցություն ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։
Թողեք ձեր տվյալները, և մենք կկապվենք ձեզ հետ՝ օգնելու ընտրել համապատասխան մասնագետին և հարմար ժամանակը։
Կենտրոնի հասցեն
Հակոբ Հակոբյան 3
Աշխատանքային ժամերը

Երկ.- Ուրբ.— 17:00-22:00

Շաբաթ — 9:00-21:00

Մեր Ծառայությունները
Մեր կենտրոնում դուք կգտնեք բոլոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են հոգեկան առողջության պահպանման և վերականգնման համար։
  • Հոգեբուժական Օգնություն
    (Ծառայության արժեքը՝ 25.000 դր.)
    Մեր կենտրոնում հոգեբուժական օգնությունը ներառում է հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերում, ախտորոշում և բուժում։ Մասնագետների թիմը կիրառում է գիտականորեն հիմնավորված մոտեցումներ՝ ապահովելով անհատական բուժական պլան յուրաքանչյուր պացիենտի համար։ Նպատակն է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, բարձրացնել կյանքի որակը և նպաստել սոցիալական ադապտացիային։
  • Մանկական Հոգեբուժական Օգնություն
    (Ծառայության արժեքը՝ 25.000 դր.)
    Մանկական հոգեբույժի խորհրդատվությունը ուղղված է երեխայի հոգեկան և հուզական զարգացման խանգարումների վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանն ու բուժմանը։ Մասնագետը գնահատում է երեխայի վարքը, տրամադրությունը, ուշադրությունն ու սոցիալական հարմարվողականությունը՝ կազմելով անհատական բուժական պլան։ Օգնությունը մատուցվում է համագործակցությամբ՝ ներգրավելով ծնողներին և հոգեբանին՝ ապահովելու երեխայի համապարփակ զարգացումը։
  • Հոգեբանական Խորհրդատվություն
    (Ծառայության արժեքը՝ 15.000 դր.)
    Այս գործընթացը ներառում է աշխատանք հոգեկանի խորքային շերտերի, ներքին գործընթացների, արմատավորված համոզմունքների և անցած հոգետրավմատիկ փորձառությունների հետ։
    Թերապիայի ընթացքում աստիճանաբար բացվում է խնդրի բուն պատճառը, ձևավորվում է նոր ինքնընկալում և վարքային ռազմավարություններ։ Արդյունքում բարձրանում է ինքնագիտակցությունը, տեղի է ունենում անձնային աճ և ձեռք են բերվում գործնական հմտություններ՝ հետագա դժվարությունները ինքնուրույն հաղթահարելու համար։
    Լիարժեք արդյունքի համար սովորաբար պահանջվում է 8–10 հանդիպում, սակայն աշխատանքը կարող է դադարեցվել ցանկացած փուլում՝ ըստ ձեր կարիքի և պատրաստակամության։
  • Հոգեախտորոշում
    (Ծառայության արժեքը՝ 20.000 դր.)
    Հոգեախտորոշումը մասնագիտական գնահատման գործընթաց է, որի նպատակն է ուսումնասիրել անհատի հոգեկան վիճակը, ճանաչողական գործառույթները, հուզական ֆոնը և անձնային առանձնահատկությունները։
    Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել խնդիրների բնույթը, տարբերակել հոգեբանական և հոգեբուժական մակարդակները, ինչպես նաև հասկանալ դրանց միջև եղած փոխազդեցությունը։
    Հետազոտությունը կատարվում է բազմամակարդակ մոտեցմամբ՝ ներառելով դիտում, զրույց և հոգեախտորոշիչ մեթոդների կիրառություն։ Ստացված տվյալների հիման վրա իրականացվում է ճիշտ ուղղորդում համապատասխան մասնագետների՝ հոգեբույժի, հոգեթերապևտի, նյարդաբանի կամ այլ մասնագիտացված աջակցություն տրամադրող մասնագետի մոտ։
    Հոգեախտորոշման նպատակը ոչ միայն ախտորոշումն է, այլև ձեր հոգեկան բարեկեցության պահպանմանն ուղղված հստակ քայլերի ձևակերպումը։
Մեր մասին
Human Harmony Center-ը ստեղծվել է՝ այցելուների հոգեկան և հուզական բարեկեցությանը նպաստելու, գիտակցված և հավասարակշռված կյանքի մշակույթ ձևավորելու նպատակով։
Մեր նպատակն է՝ ապահովել բարձրակարգ հոգեբանական և հոգեբուժական աջակցություն յուրաքանչյուր այցելույի համար՝ համադրելով մասնագիտական փորձը, ժամանակակից մոտեցումները և անհատական վերաբերմունքը։
Մեր թիմը կազմված է բացառապես պրոֆեսիոնալ, տարիների փորձ ունեցող և միջազգային վերապատրաստումներ անցած մասնագետներից, ովքեր աշխատում են բազմամակարդակ մոտեցմամբ՝ ներառելով ինչպես հոգեբանական, այնպես էլ բժշկական բաղադրիչը։
Կենտրոնն ունի հարյուրավոր բուժառուներ, ովքեր գտնվում են պահպանողական բուժման և հոգեթերապևտիկ աջակցության գործընթացում։
Մեր աշխատանքը հիմնված է վստահության, մասնագիտական էթիկայի և մարդակենտրոն արժեքների վրա՝ նպատակ ունենալով վերականգնել ներքին ներդաշնակությունը՝ մարդու և իր կյանքի միջև։
Մեր մասնագետները
Մեր բժիշկներն ու հոգեբանները կանոնավոր կերպով կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները՝ ապահովելով ծառայությունների բարձրակարգ որակը
Գրանցվեք այցի
Մուտքագրեք ձեր կոնտակտները, և մեր աշխատակիցը կկապվի ձեզ հետ հնարավորինս շուտ:
Կենտրոնի վերջին նորությունները
Մենք մշտապես բարձրացնում ենք մեր աշխատանքի որակն ու գրանցում հաջողություններ:
  • Մենք սկսում ենք դասընթացների շարք
    Հոգեբուժությունը հոգեբանների համար տեսագործնական դասընթաց
ԿԱՊ
+37477715909
humanharmonyc@gmail.com
Հակոբ Հակոբյան 3

Երկ.-Ուրբ. — 17:00-22:00

Շաբաթ — 9:00-21:00

Все фотографии, тексты и видеоматериалы принадлежат их владельцам и использованы для демонстрации. Пожалуйста, не используйте контент шаблона в коммерческих целях.
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website